گالری تصاویر
پیوندهای مهم
  • پورتال امام خمینی
  • دفتر مقام معظم رهبری
  • ریاست جمهوری
  • معاونت امور مجلس
  • نقشه جامع علمی کشور
  • Ministry of Science, Research and Technology
  • صندوق احیا و بهره برداری از بناهای تاریخی و فرهنگی کشور
اخبار > نامه رهبر انقلاب اسلامی به عموم جوانان در کشورهای غربی ترجمه شده توسط سفارت ج.ا.ا – ارمنستان به زبان‌ ارمنی


  چاپ        ارسال به دوست

نامه رهبر انقلاب اسلامی به عموم جوانان در کشورهای غربی ترجمه شده توسط سفارت ج.ا.ا – ارمنستان به زبان‌ ارمنی

 

ՀԱՆՈՒՆ ԲԱՐԵԳՈՒԹ ԵՒ ՈՂՈՐՄԱԾ ԱՍՏԾՈ

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեի ուղերձը Արևմտյան երկրների երիտասարդներին

Ֆրանսիայում կույր ահաբեկչության հետևանքով տեղի ունեցած ցավալի  դեպքերը կրկին անգամ ինձ ստիպեցին խոսել ձեզ՝  երիտասարդներիդ հետ: Ինձ համար ցավալի է, որ նման իրադարձություններն են առիթ հանդիսանում  ձեզ հետ խոսելու: Բայց իրողությունն այն է, որ եթե ցավալի իրադարձությունները  չհանդիսանան համախոհության և ելքեր գտնելու առիթ, ապա  հասցված վնասը կկրկնապատկվի: Աշխարհի յուրաքանչյուր կետում ցանկացած մարդու տառապանքն ինքնըստինքյան ցավ է պատճառում բոլորին: Իր սիրելիների աչքերի առջև երեխայի մահվան տեսարանը,   կամ այն մայրը, որի  ընտանիքի ուրախությունը վերածվել է ողբերգության, այն ամուսինը,որ իր կնոջ  անկենդան  մարմինը շտապ տեղափոխում է մեկ այլ վայր, կամ այն դիտողը, որ չգիտի, որ վայրկյաններ անց կապրի իր կյանքի վերջին րոպեները ,այնպիսի տեսարաններ են, որոնք չեն կարող մարդու մեջ չարթնացնել ահասարսուռ ապրումներ և զգացմունքներ: Յուրքանչյուրն, ով օժտված է մարդկային և բարության հատկանիշներով, անշուշտ, նման տեսարաններից ցավ կապրի, լինի դա  ՖրանսիայումՊաղեստինումԻրաքումԼիբանանում թե Սիրիայում: Անշուշտ մեկու կես միլիարդ մուսուլման նույն զգացմունքն ունեն և ատում են այս ողբերգության կազմակերպիչներին: Բայց հարցը նրանում է, որ եթե այսօրվա տառապանքները չմղեն ավելի լավ ու ապահով ապագա կերտելու, ապա դրանք կմնան միայն որպես դառը  հուշեր:

Ես հավատում եմ, որ դուք`երիտասարդներդ դաս քաղելով  այսօրվա խնդիրներից կկարողանաք նոր ելքեր գտնել ապագան կերտելու  և այն խոչնդոտները վերացնելու ուղղությամբորոնք ստեղծել է արևմուտքը:

Այսօր ահաբեկչությունը մեր  ընդհանուր ցավն էբայց պետք է իմանաք, որ այն տագնապն ու անապահովությունը, որ զգացել ու ապրել եք վերջին դեպքերի ընթացքումերկու տարբերություն ունի այն ցավ ու տառապանքի հետ, որոնք տարիներ շարունակ կրել են Իրաքի, Եմենի, Սիրիայի ու Աֆղանստանի  ժողովուրդները: Նախ՝ Իսլամական աշխարհը  երկար տարիներ և  լայն մասշտաբով եղել է բռնության ու ահաբեկչության զոհը: Երկրորդ՝ցավոք այս բռնությունները հաճախ տարբեր եղանակներով  հովանավորվել են որոշ գերտերությունների կողմից

Այսօր քչերն են, որ աանտեղյակ  են Ալ ՔաիդայինԹալիբանին և նրանց հետևորդներին սպառազինելու գործում ԱՄՆ-ի դերակատարության մասին: Այս ուղղակի հովանավորությանը զուգահեռթաքֆիրական ահաբեկչության համակիրները, չնայած ունենալով հետադիմական  քաղաքական համակարգեր, միշտ  եղել են արևմուտքի դաշնակիցների շարքում:

 Եվ դա այն դեպքում, որ տարածաշրջանում դինամիկ ժողովրդավարությունից բխող ամենաառաջադեմ ու ամենալուսավոր  գաղափարները դաժանաբար  ճնշվել են:

Իսլամական  աշխարհում «Զարթոնքի շարժման» նկատմամբ արևմուտքի երկակի ստանդարդներով մոտեցումը արևմուտքի վարած հակասական քաղաքականություն վառ ապացույցն է :

 Իսրայելի պետական ահաբեկչության գործում ևս նկատվում է  հակասական քաղաքականության:

 Պաղեստինի կեղեքված ժողովրդը  ավելի քան 60 տարի բախվել է   ահաբեկչության վատթարագույն տեսակի հետ: Եթե Եվրոպայի ժողովուրդը ներկայումս մի քանի օր է` ինչ պատսպարվում է իրենց բնակարաններում և  խուսափում՝ բազմամարդ վայրերում գտնվելուց, ապա  պաղեստիցի յուրաքանչյուր ընտանիք տասնյակ տարիներ է, որ իր տան մեջ անգամ ապահովություն չի ունեցել, քանզի ամենուրեք Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվում են  ավերածություններ ու սպանություններ:

Այսօր  որևէ բռնությունը, իր դաժանությամբ, կարելի է համեմատել սիոնիստական վարչակարգի կողմից իրականացվող վերաբնակեցման քաղաքականության հետ: Այդ  ռեժիմը ,որ երբեք  իր հզոր դաշնակիցների կամ միջազգային այսպես կոչված անկախ կառույցների  կողմից լրջորեն եւ արդյունավետ կերպով չի քննադատվել, ամեն օր ավերում է պաղեստինցիների բնակարանները , այգիներն ու ագարակները, նրանց թույլ չտալով նույնիսկ սեփական տան իրերն ու գույքը վերցնել կամ  գյուղատնտեսական բերքը հավաքել: Եվ այս բոլորը կատարվում է կանանց ու երեխաների սարսափահար ու լացակումած աչքերի  առջև, որոնք ականատես են լինում իրենց ընտանիքի անդամների խոշտանգումներին:

 Արդյո՞ք ասօր աշխարհում դուք գիտեք առավել սարսափելի ծավալուն և շարունակական  դաժանություն:

Զինված զինվորին բողոք ներկայացնելու մեղադրանքով փողոցում մի կնոջ գնդակահարելը եթե ահաբեկչություն չէ, ապա ի՞նչ է:

Արդյո՞ք այս բարբարոսությունը,որը իրականցվում է  մի օկուպանտ կառավարության զինվորականի կողմից, չպե՞տք է  ծայրահեղություն անվանել:

Թերեւս այս պատկերներն այլեւս չպե՞տք է մարդկային գութը շարժեն, քանի որ 60 տարի շարունակ հեռուստաէկրաններից ցուցադրվում են:

Վերջին տարիներին դեպի Իսլամական  աշխարհ իրականացված զորաշարժերը ,որոնք իրենց հերթին մարդկային անհամար կյանքեր են խլել, մեկ այլ  վկայությունն է արևմուտքի երկակի քաղաքականության:

Գրոհի ենթարկված երկրները մարդկային վնաս կրելուց բացի , կորցրել են տնտեսական ու արդյունաբերական ենթակառույցները , դանդաղել է նրանց զարգացման ընթացքը և որոշ դեպքերում կանգ առել: Այնուամենայնիվ նրանցից պահանջվում է, որ իրենց կեղեքված չհամարեն :

Ինչպես կարելի է երկիրը վերածել ավերակների  մոխիր դարձնելով նրա քաղաքներն ու գյուղերը ,և ասել նրա ժողովրդին,որ  «Խնդրում ենք ձեզ կեղեքված մի համարեք»:

Նրանց չհասկանալու կամ աղետները մոռանալու կոչ անելու փոխարեն ավելի լավ չէ՞ ազնվություն ցուցաբերել և ներողություն խնդրել: Այն տառապանքը, որ Իսլամական աշխարհը կրել է այս տարիների ընթացքում  ագրեսորների  երկակի և ծածուկ քայլերի հետևաանքովնյութական վնասներից քիչ չէ:

Սիրելի երիտասարդնե՛ր

 Ես հուսով եմ,որ դուք ներկայում կամ ապագայում  կփոխեք կեղծիքով շաղախված մտածելակերպը : Մտածելակերպ,որի նպատակն է թաքցնել հեռահար նպատակները և քողարկել նենգ մտադրություններըԻմ կարծիքով անվտանգության և խաղաղության հաստատմանն ուղղված առաջին փուլը բռնություն ծնող մտածելակերպը փոխելն է: Քանի դեռ արևմուտքի քաղաքականության մեջ իշխում են երկակի ստանդարտներ և ահաբեկչությունն իր հզոր հովանավորների կարծիքով բաժանվում է լավ ու վատ գործոնների ու քանի դեռ պետությունների շահերը վեր են դասվում  մարդկային ու բարոյական արժեքներից , պետք չէ   բռնության արմատները այլ տեղ փնտրել:

 Ցավոք այս արմատները, երկար տարիների ընթացքում աստիճանաբար ներթափանցելուվ արևմուտքի մշակութային քաղաքականության խորքը ձևավորել են լուռ ու  ծածուկ  գրոհ: Աշխարհի բազմաթիվ երկրներ պարծենում են իրենց ուրույն ու ազգային մշակույթով

Մշակույթներ, որոնք զարգացել ու հարյուրավոր տարիներ սնել են մարդկային հասարակությունները: Այս առումով  Իսլամական աշխարհն էլ բացառություն չիկազմում: Բայց արդի  ժամանակներում արևմուտքը օգտվելով ժամնակակից միջոցներից քայլեր է ձեռնարկում  աշխարհի մշակութային ընդհանրացման ուղղությամբ: Արևմուտքի մշակույթի պարտադրումը այլ ժողովուրդներին և անկախ մշակույթների թերագնահատելը՝ համարում եմ ծածուկ ու չափազանց վնասակար բռնություն: Հարուստ մշակույթների նսեմացումը և անհարգալից վերաբերմունքը ադ մշակությների նկատմամբ կատարվում են  այն դեպքում, երբ փոխարինող մշակույթը անկարող է նրան փոխարինել:Որպես օրինակ, ագրեսիվությունը և բարոյական սանձարձակությունը, որոնք ցավոք արևմտյան մշակույթի գլխավոր բաղադրիչներն են համարվում, նրա մակարդակը հասցրել են նվազագույնի: Ահավասիկ հարց է ծագում, արդյո՞ք մենք մեղավոր ենք, որ մերժում ենք ագրեսիվ  ու իմաստազուրկ մշակույթը: Արդյո՞ք մենք մեղավոր ենք, որ խոչնդոտում  ենք մեր երիտասարդներին ուղղված արվեստանման միջոցների տեսքով ներկայացվող ավերածության հոսքը: Ես չեմ հերքում մշակութային կապերի կարևորությունը:

Երբ այս կապերը բնական ու հարգալից պայմաններում են մատուցվել,հասարակությանը հարստություն, ծաղկում ու  զարգացում են պարգևել:

Իսկ անհամահունչ ու պարտադրված կապերը անհաջող ու վնասաբեր են եղել: Ցավով պիտի ասեմ, որ ԻԼԻՊ-ի նման ստոր խմբավորումները ծնունդ են առել ներմուծվող  մշակույթների հետ անհաջող կապերի արդյունքում: Եթե խնդիրը իրոք  գաղափարախոսական լիներ, պետք է գաղութատիրական ժամանակաշրջանից առաջ նման երևույթներ նկատվեին Իսլամական աշխարհում:

Մինդչեռ պատմությունը հակառակն  է վկայումՊատմական փաստերը ապացուցում ենոր ինչպես մի բեդվին ցեղում ծայրահեղական ու մերժված գաղափարախոսության հետ գաղութատիրության խաչաձևումը ծայրահեղություն սերմանեց այս տարածաշրջանում:

 Միթե հնարավոր է, որ աշխարհի ամենամարդկային ու ամենաբարոյական կրոնական վարդապետություններից մեկում, որ մեկ մարդու սպանությունը համարում է ողջ մարդկության կոտարածԻԼԻՊ-ի նման  մի աղբ  ծնունդ առներ:

 Մյուս կողմից պետք է հարցնել, թե ինչու նրանք ովքեր ծնվել են Եվրոպայում և նույն միջավայրում մտավոր ու հոգևոր  դաստիարակություն են ստացել, ներգրավվում են այդ խմբավորումներում: Արդյո՞ք կարելի է հավատալ, որ անհատները մեկ-երկու անգամ այցելում են պատերազմական շրջաններ ու հանկարծ այն աստիճան ծայրահեղական են դառնումոր գնդակահարում են իրենց հայրենակիցներին: Անշուշտ չպետք է  մոռանալ անառողջ մշակութային սնուցման ազդեցությունը՝ բռնությամբ շաղախված միջավայրում:

Այս ոլորտում պետք է համապարփակ  վերլուծություն կատարելվերլուծություն, որը կհայտնաբերի հասարակության թաքուն ու անթաքույց աղտոտիչները:Միգուցե արդյունաբերական ու տնտեսական ծաղկման տարիների ընթացքում այն խոր  ատելությունըոր արևմտյան հասարակությունների որոշ խավերի սրտերում սերմանվել է անհավասարությունների և հավանաբար օրինական ու կառուցվածքային խտրականությունների հետևանքովբարդույթներ է առաջացրել, որ մերթընդմերթ հիվանդագին կերպով այսպիսի դրսևորում է ունենում:

Ամեն դեպքում դուք  երիտասարդներդ եքոր պետք է ճեղքեք ձեր հասարակության մակերեսային շերտերը և գտնեք ու հեռացնենք հանգույցներն ու ատելությունները: Ճեղքերը խորացնելու փոխարեն պետք է փակել դրանք:Ահաբեկչության դեմ մղվող պայքարում մեծ սխալ է այն շտապողական հակազդեցությունները, որ առկա ճեղքերն խորացնում ենՅուրաքանչյուր շտապ քայլոր Եվրոպայում  և  ԱՄՆ-ում բնակվող միլիոնավոր ակտիվ ու պատասխանատու մուսուլման հասարակությանը  մեկուսացման ու տագնապի կմատնի և առավել քան երբևէ նրանց կզրկի իրենց հիմնական իրավունքներից ու կհեռացնի հասարակությունիցոչ միայն չի լուծելի խնդիրըայլև ավելի կմեծացնի տարաձայնություններն ու անախորժությունները:

Հակադարձող և մակերեսային միջոցառումները, հատկապես եթե օրինական բնույթ ստանան, առկա ճեղքերը ավելացնելուց և  հետագա ճգնաժամերի համար ճանապարհ բացելուց  բացի այլ արդյունք չեն կարող ունենալ: Ստացված հաղորդումների համաձայն՝ որոշ եվրոպական երկրներում օրենքներ են սահմանվել, որոնց համաձայն քաղաքացիները պարտավոր են լրտեսել մուսուլմաններին: Նման վերաբերմունքները անգթություն են, և մենք բոլորս գիտենք, որ անգթությունն ու դաժանությունը կրկնվելու հավանականություն ունեն: Բացի դա,մուսուլմանները նման վերաբերմունքի արժանի չեն:Արևմուտքը դարեր ի վեր ճանաչում է մուսուլմաններին:Թե՛ այն օրը, որ արևմտյան տերությունները, որպես հյուր մուտք գործեցին  Իսլամական աշխարհ և աչք հառեցին տանտիրոջ հարստության վրա և թե՛ այն օրըոր հյուրընկալեցին մուսուլմաններին  և օգտվեցին նրանց աշխատանքից ու մտքից, բարությունից ու համբերատարությունից բացի այլ բան չեն տեսել մուսուլմաններից:

 Ուրեմն  ով երիտասարդներ, ես ձեզանից խնդրում եմ, որ ճիշտ ու խոր ճանաչողության հիմքով Իսլամական աշխարհի հետ արժանավայել ու ճիշտ գործակցության հիմքեր մշակեք: Այդ դեպքում ոչ հեռու ապագայում կտեսնեք, որ այսպիսի հիմքի վրա ձեր կառուցածված շինությունն իր ճարտարապետների վրա վստահության լույս կսփռի ու նրանց անվտանգության ու խաղաղության ջերմություն կպարգևի և լուսավոր ապագայի նկատմամբ հուսո լույսը կտարածի ողջ աշխարհում:

 

 Սեյյեդ Ալի Խամենեի
29.11.2015


١١:٥٠ - 1394/09/14    /    شماره : ٣٦٩٨١٤    /    تعداد نمایش : ٦٥٦٤







اداره کل ارزیابی و نظارت

معرفی دانشکده روابط بین الملل
آموزش دیپلماسی و امور بین الملل در ایران بیش از یک قرن سابقه دارد.
 
معرفی کتابخانه تخصصی سیاست خارجی
در سال 1310 هجري خورشيدي كتابخانه اي اختصاصي در ساختمان مركزي وزارت امورخارجه تاسيس گرديد.
 
معرفی دفترمطالعات سياسی و بين المللی
تحولات سیاست خارجی و تاثیر گسترده و عمیق آن در تمامی ابعاد
 
کليه حقوق اين سايت متعلق است به وزارت امور خارجه جمهوري اسلامي ايران